My blog - Գլխավոր էջ
Երկուշաբթի, 21.05.2012, 02:45
Приветствую Вас Гость | RSS

Ես ազատ եմ.այստեղ, այնտեղ ու ամենուր...

«Աստղերը չռել են աչքերը ու նայեմ են ապշած մեր վրա»: Փաստորեն, ոչ միայն երկնային աստղերն են չռում աչքերը, այլև երկրայինները նույնպես: Եվա Ռիվասը Հունաստան այցելության ժամանակ չռել է իր աչքերը:

Նույնը նա արեց նաև հենց «Եվրատեսիլի» բեմում:


<... Կարդալ շարունակությունը»

Просмотров: 791 | Добавил: Drop | Дата: 22.06.2010 | Комментарии (1)

Հիմա գրեթե բոլոր բուհերում գործում է կրեդիտային համակարգը: Կարծեմ սա արդեն երկրորդ տարին է, սակայն շատ ուսանողներ դեռ լիովին չեն պատկերացնում այդ համակարգը: Նրանց ասում են.«Գրում եք գրավոր, առավելագույն միավորը 4-ն է», իսկ մնացածի մասին ոչ ոք գաղափար չունի, իսկ երբ հարց ես տալիս դասախոսներին կամ դեկանատին, նրանք, հավանաբար իրենք էլ չիմանալով հարցի պատասխանը, ասում են, որ համալսարանը փող է ծախսել ու սկավառակներ թողարկել, որտեղ ամեն ինչ կա կրեդիտային համակարգի մասին: Իսկ այդ սկավառակում ամեն ինչ գրված է «օրենքի լեզվով», և ուսանողնրրի մեծ մասը ալարում էլ է կարդալ, քանի որ գիտի, որ ոչինչ չի հասկանալու: 
Просмотров: 755 | Добавил: Drop | Дата: 09.05.2010 | Комментарии (0)

Քիմ Քարդաշյանը հայ է: Ուզում եք դա, թե չեք ուզում: Նա ՀԱՅ է: Ֆորումներում արձագանքներ կան, որ Քիմը հայ չէ, հայկական է միայն նրա ազգանվան յան վերջավորությունը, որ նա ադրբեջանցի է և այլն: 
Իսկ ինչու՞ Շառլ Ազնավուրին միշտ կապում ենք հայերի ու Հայաստանի հետ: Ճիշտ հասկացեք, չեմ ասում, թե Ազնավուրը հայ չէ կամ պետք է պարծենանք, որ Քարդաշյան ունենք: Պարզապես պետք չէ ձևանալ, թե Քարդաշյանը հայ չէ՝ լինի նա պոռնոաստղ, թե մարմնավաճառ: Ո՞վ է ասել, որ հայերը միշտ լավն են, փափուկ ու ավանդապաշտ: Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչների մեջ էլ կան գողներ, դավաճաններ, անբարոյականներ...Էդ դեպքում ինչո՞ւ ենք օտարո... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 853 | Добавил: Drop | Дата: 27.04.2010 | Комментарии (7)

Երեկ համալսարանում հյուրընկալել էինք livejournal-ում ու հայկական բլոգոսֆերայում հայտնի դեմքերի՝ Տիգրան Քոչարյանին (pigh), Կարեն Վրթանեսյանին (A House Keeper) ու Kornelij-ին: Թեման էր «Բլոգներն ու սոցիալական ցանցերը տեղեկատվական պատերազմի համատեքստում», սակայն հյուրերը խոսեցին ոչ միայն այս թեմայի մասին, այլև անդրադարձան հայ բլոգերներին ու ինտերնետին առհասարակ: Kornelij-ն նշեց, որ բլոգների նշանակությունը աճում է հատկապես հատուկ իրավիճակների ժամանակ՝ որպես օրինակ նշելով մարտի 1-ի դեպքերը: 
Կարեն Վրթանեսյանն ասաց, որ երբեմ... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 1060 | Добавил: Drop | Дата: 18.03.2010 | Комментарии (0)

Տարբեր ֆակուլտետներում կաշառակերության տարածվածությունը տարբեր է: Դա ավելի շատ կախված է լինում այդ ֆակուլտետներում դասավանդող դասախոսներից, քան ուսանողների գրպանի պարունակությունից: Եթե դասախոսը որոշակի բարձունքների է հասել իր մասնագիտության մեջ, եթե արդեն քիչ թե շատ հայտնի է իր գործընկերների շրջանում, ապա երբեք, ինչքան էլ ցանկությունը մեծ լինի մի փոքր ավել վաստակելու, երբեք իրեն թույլ չի տա ուսանողից գումար խնդրել: Նրա անունը անմիջապես կսկսի շրջանառվել և գործընկերների, և դասախոսների շրջանում: Օրինակ, «Կենտրոնի» Պետրոսը իրեն թույլ կտա՞ր գումար պահանջել ուսանողից: Բնականաբար ոչ: Եվ դա ոչ թե որ նա չափազանց բարի ու բարոյական է այդպիսի քայլի դիմելու համար.պատճառը վերը թվարկածներս են:
Просмотров: 759 | Добавил: Drop | Дата: 12.03.2010 | Комментарии (0)

Էսօր հասկացա, որ պոլիկլինիկան ու դպրոցը շատ նման հաստատություններ են: Զինկոմիսարիատից ուղարկել էին պոլիկլինիկա ստուգվելու: Հիվանդանոցը միշտ չեմ սիրել ու նույնիսկ փոքր ժամանակ բժիշկ դառնալու ցանկություն չեմ ունեցել: 
Հիմա կնշեմ պոլիկլինիկայի ու դպրոցի մի քանի նմանություններ: Առաջին նմանությունը հենց այդ հաստատություններում աշխատող մարդկանց հետ է կապված: Երկուսն էլ եթե պետք լինի, կարող են «ուստուպատ» անել մեկը մյուսի համար, ինչպես դա եղավ այսօր: Ուսուցիչներն ու բժիշկենը փող սիրում են: Փող բոլորն են սիրում: ... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 678 | Добавил: Drop | Дата: 11.03.2010 | Комментарии (2)

Մի քանի օր առաջ «Նարեկացի» արվեստի միությունում հանդիպում էր կազմակերպվել Սոս Սարգսյանի հետ: Որոշեցի գնամ: Պարզվեց` մի քիչ շուտ եմ եկել, բայց չձանձրացա: Հետաքրքիր էր նայել լրագրողների նախապատրաստական աշխատանքները, օպերատորների «կռիվները», որովհետև իրար առաջ էին կանգնում:)Կարծում եմ`ավելի հետաքրքիր կլինի, եթե պատմեմ միչև հանդիպումը տեղի ունեցած փոքրիկ միջադեպերը, քանի որ որոշ լրատվամիջոցները արդեն լուսաբանել են հանդիպումը, բայց միչև էդ ուզում եմ իմ կարծիքը հայտնեմ Սոս Սարգսյանի մասին: Անշուշտ նա մեծ ա (համենայնդեպս նրան այդպիսին համարում են): Իհարկե, մի քիչ հուսահատվե... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 930 | Добавил: Drop | Дата: 28.12.2009 | Комментарии (1)

Ահա և ավարտվեց իմ առաջին ուսանողական կիսամյակը: Ես կփորձեմ ամփոփել այն ու ձեր հետ կիսվեմ հեշտ, արագ ու էժան ձևով ստուգարքները ստանալու ձևերը: Դասախոսները անկեղծ ուսանողներին սիրում են: Համենայնդեպս իմ դեպքում ըտենց ա էղել: Երբ էկոլոգիայի դասախոսը ստուգարքին հարցրեց`ինչ գիտես ու ես անկեղծորեն պատասխանեցի`ոչ մի բան, նա ոչ միայն չջղայնացավ, այլև իմ մեջ լավ ուսանող լինելու պոտենցիալ տեսավ:Ճ
Մաթեմատիկայի դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր: Չնայած իմ`a+b2-ին չիմանալուն ես գրեցի, ավելի ճիշտ արտագրեցի գրավորները ու ստացա ստուգարքը:
Հայոց լեզվի ստուգարքի ժամանակ ինձ հարցրին`որն է պետական լեզուն, հետո հարցրին`որն է բարբառը: Ես պատասխանեցի, որ պետական լեզուն պետության կողմից ընդունված լեզուն ա, իսկ բարբառները շրջանների: Իմ պատասխաններից հետո պարզվեց, որ ես ոչ միայն լավ ուսանող լինելու պոտենցիալ ունեմ, այլև տրամաբանություն:Ճ
Просмотров: 627 | Добавил: Drop | Дата: 26.12.2009 | Комментарии (5)

Վերջերս Ջորջ Բենսոնը Հայաստանում էր: Էսօր տուն գալուց ավտոբուսի մեջ երկու տղա տեսան Բենսոնի համերգի աֆիշը. -Գեորգ Բենսոն: Գնա՞նք համերգին, ախպեր: -Գնանք, բայց չգիտեմ տոմսերը քանիս են: Եթե մի քիչ ուշադիր լինեին, կհասկանային, որ համերգը արդեն էղել ա, իսկ ավելի ուշադիր լինելու դեպքում էլ համերգի օրը պետք ա որ գոնե մի ռեպորտաժ տեսած լինեին, որովհետև երևի չի գտնվի մի ԶԼՄ, որը լուսաբանած չլինի Բենսոնի ասուլիսը ու չասի, որ Բենսոնը ունի 7 տղա ու 8 թոռ, էն էլ աղջիկ: Որ իմացա Բենսոնը գալիս ա, չիմացա ով ա, մտածեցի՝ տուֆտա դեմք ա(ամո՛թ): Ասեմ ինչի: Որովհետև համալսարան մի հատ ֆրանսիավի երգչուհի էր եկել, ինչ որ Վալերի Ամբլուազ: Ես մտածեցի՝ ինքը ով ա ու պատկերացրեք՝ ինտերնետում ՈՉ ՄԻ ԲԱՆ չգտա իրա մասին: Հետո Գուգլում սըրչ տվեցի ու լսեցի Բենսոնի nothing gonna change my love for you-ն ու որոշեցի անպայման գնամ համերգին, բայց արդեն ուշ էր: Թանկ տոմսերն էին մնացել...Քանի որ սկզբում տեղ... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 814 | Добавил: Drop | Дата: 13.11.2009 | Комментарии (2)

Չգիտեմ ինչի, որոշեցի, որ էսօրվանից պետք ա նորմալ բլոգիս նայեմ: Արդեն 1000 հատ բլոգ ունեմ,բայց ոչ մեկին նորմալ չեմ նայում...Այսուհետ իմ էս կայքում կներկայացնեմ այն ամնեը,ինչը կապված է ինձ հետ ու ոչ միայն:Կարծում եմ՝ նորմալ բլոգիս չեմ նայում, որովհետև ինձ չեն կարդա գոնե մենակ էն պատճառով, որ Հայաստանում ինետը ոչ բոլորին է հասանելի: Դե ինչ...Սկզբի համար պատմեմ,թե ես ով եմ:Իմ անունը Արայիկ ա,ես 17 տարեկան եմ,սովորում եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:Ասեմ,որ ժուռնալիստիկան իմ տարերքն ա:Ես վաղուց էի ուզում էս ֆակուլտետում սովորել ու հիմա իմ ցանկությունը արդեն իրականություն ա...ԲԱՅՑ ես հիասթափված ե... Կարդալ շարունակությունը»
Просмотров: 812 | Добавил: Drop | Дата: 19.09.2009 | Комментарии (0)

E-mail:
Пароль:
Ստատիստիկա

Օնլայն: 0
Հյուրեր: 0
Գրանցվածներ: 0
Մուտքի ձև
E-mail:
Пароль:
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրեՉորՀնգՈւրբՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031